Ռուսաստանը չի պատրաստվում չեղարկել մթերային էմբարգոն

12:32 • 28.02.15

Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն պատրաստվում չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից մթերային ապրանքների ներկրման սահմանափակումները:

 

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, գրում է gazeta.ru-ն:

 

«Մենք դեռ չենք պատրաստվում չեղարկել մթերային էմբարգոն»,- հայտարարել է նա:

 

Ավելի վաղ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ից պատգամավորները խորհրդարան քննարկման են դրել օրենքի նախագիծ, որը վիճարկում է Ռուսաստանում մթերային էմբարգոն:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ` Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար: