Ռուանդացի երգիչը բանտարկվել է նախագահին սպանելու մտադրության համար
Հայտնի ռուանդացի երգիչը ուրբաթ օրը բանտարկվել է 10 տարով՝ Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի և այլ պաշտոնյաների սպանության մտադրության համար, գրում է Yahoo News-ը։
Բացի երգիչ Կիզիտո Միհիգոյից ևս երկու հոգի մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են նույն հոդվածով։
Միհիգոն մեղադրվել է սոցիալական ցանցերի միջոցով ընդդիմության հետ միասին նախագահի սպանությունը ծրագրելու համար։
Նշվում է, որ Միհիգոն այս տարի երգ էր ձայնագրել, որն անվանել էր «Մահվան նշանակություն»։
Երգն արգելվել էր կառավարության կողմից, քանի որ երգում շոշափվում էր հուլուների կողմից տուտսի ցեղի ցեղասպանության թեման։
Կագամեն ազգությամբ տուտսի է, ով ժամանակին պարտիզանական ջոկատի հրամանատար է եղել և նրա ջանքերի շնորհիվ սպանությունները դադրեցվել են։
Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն










