32-ամյա երևանցին վիճաբանելով դանակահարել է նախկին ընկերուհուն. pastinfo.am
Այս գիշերը Երևանում դանակահարվել է 29-ամյա մի կին, ով վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդ կնոջը դանակահարել է նախկին ընկերը՝ իրենց իսկ տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Աղջկան վնասվածքներ են պատճառվել են ձախ նստատեղի, աջ թիակի շրջանում, պատռված վերք է հայտնաբերվել նաև գլխի շրջանում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:










