Անհայտ անձինք կրակ են բացել Անաստասիա Վոլոչկովայի մեքենայի ուղղությամբ (տեսանյութ)
Ռուս հանրաճանաչ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան НТВ հեռուստաալիքին հայտնել է, որ մի քանի օր առաջ անհայտ անձինք կրակ են բացել իր ավտոմեքենայի վրա։
Նա հայտնել է, որ չի պատկերացնում, թե ով կարող էր նման քայլի դիմել։
Վոլոչկովայի Lexus մեքենան կայանված է եղել իր տան հարևանությամբ, և կրակոցների ժամանակ բարեբախտաբար մեքենայում ոչ ոք չի եղել։
ՌԴ վաստակավոր արտիստուհին վստահ է, որ չարագործներն իր մեքենան առևանգելու նպատակ չեն ունեցել, այլ պարզապես ցանկացել են իրեն վնասել կամ էլ հիշեցնել իրենց մասին։
Վոլոչկովան դիմել է ոստիկանություն։










