Ճապոնիայի վարչապետը արքայազն Ուիլյամին հյուրասիրել է Ֆուկուսիմայից բերված մթերքով

17:08 • 28.02.15

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամին այսօր  տեղի ունեցած պաշտոնական ճաշկերույթի ժամանակ հյուրասիրել է Ֆուկուսիմայից բերված մթերքով, գրում է news.mail.ru-ն։

 

Սինձո Աբեն արքայազնի հետ ճաշկերույթ է անցկացրել Կոորիյամա քաղաքում, որտեղ մատուցվել են ավանդական ճապոնական ուտեստներ՝ պատրաստված տեղական մթերքներից։

 

Նշվում է, որ նման քայլով վարչապետը ցանկացել է վերացնել ատոմակայանի վթարի բացասական հետևանքների մասին մտահոգությունները։

 

Արքայազն Ուիլյամը շրջայց է իրականացնում Ճապոնիայում և Չինաստանում։