Հունաստանը Ռուսաստանին խնդրում է չեղյալ հայտարարել որոշ մրգերի էմբարգոն

11:09 • 01.03.15

Հունաստանի կառավարությունը Ռուսաստանին խնդրել է չեղյալ հայտարարել մթերային էմբարգոն, որն ուժի մեջ էր մտել Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառմանն ի պատասխան, գրում է gazeta.ru-ն։
 

Հունաստանի գյուղատնտեսության փոխնախարար Պանայոտիս Սգուրիդիսը Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեյենկոյի հետ հանդիպմանը խնդրել էր նարնջի, ելակի և ծիրանի ներկրման էմբարգոն վերացնել։


Սգուրիդիսը հանդիպման ամփոփման ժամանակ հայտարարել է, որ մեծ հավանականություն կա, որ վերոնշյալ մի քանի մրգերի նկատմամբ սահմանված էմբարգոն վերացվի։


Հունաստանը նաև ցանկություն է հայտնել դեպի Ռուսաստան բույսեր և կենդանիներ արտահանելու մասին։