Սիերա Լեոնեի վարչապետը մեկուսացել է, երբ նրա թիկնապահը մահացել է էբոլայից
Սիերա Լեոնեի վարչապետ Սամուել Սամ-Սումանան որոշել է մեկուսացվել այն բանից հետո, երբ իր թիկնապահներից մեկը մահացել է էբոլայից, գրում է rg.ru-ն։
Սամ-Սումանան կարանտինի մեջ կմնա երեք շաբաթ, որպեսզի համոզվի, որ վարակված չէ մահացու վիրուսով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ համաճարակի սկսելուց ի վեր Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում էբոլա վիրուսից մահացել են 9589 և վարակվել 23 700 մարդ։










