Այսօր մարտի 1-ի դեպքերի 7–րդ տարելիցն է, սպանությունները դեռ բացահայտված չեն

12:15 • 01.03.15

2008թ. մարտի 1-ի դեպքերից անցել է 7 տարի և 10 սպանությունից որևէ մեկը բացահայտված չէ։

 

Մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ժամանակ Երևանի կենտրոնում զոհվեցին՝ Դավիթ Պետրոսյանը, Գրիգոր Գևորգյանը, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանի, Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը:

 

Ինչպես ամեն տարի, այսօր էլ կլինի հանրահավաք, որին կմասնակցեն նաև զոհերի հարազատները։

 

Նրանք այսօր ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանին՝ հարգելով զոհվածների հիշատակը: