ԱՄՆ Միսուրի նահանգում 30 ավտոմեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Ռոլա քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղու վրա ցածր տեսանելիության պատճառով իրար են բախվել 30 ավտոմեքեաներ, գրում է ТАСС գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը, որի մեջ գտնվելիս են եղել 55 մարդ, բախվել է առջևից ընթացող բեռնատարին, դրանից հետո բախման շղթայի մեջ են ընկել նաև 20 բեռնատար և ուղևորափոխադրող ավտոմեքենաներ։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ և շտապօգնության աշխատակիցները։ Թեթև վնասվածքներ են ստացել ավտոբուսի 11 ուղևորներ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։










