Մոսկվայում սկսվել է Բորիս Նեմցովի հիշատակի սգո երթը
Մոսկվայում սկսվել է ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակի սգո երթը, հայտնում է РИА Новости-ն:
Մարդիկ քայլում են դրոշներով, սպանված Նեմցովի լուսանկարներով, ինչպես նաև ծաղիկներ են բերում: Շարասյան առջևից գնացողներն իրենց ձեռքում ունեն հետևյալ գրառումը` «Հերոսները չեն մահանում, այդ փամփուշտները յուրաքանչյուրիս ներսում են»:
Երթի մասնակիցների շարքերում են պատգամավորներ Դմիտրի Գուդկովը, Գենադի Գուդկովը, ինչպես նաև Միխայիլ Կասյանովը:
Բորիս Նեմցովը, ով նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, այնուհետև անցել է ընդդիմադիրների շարքերը, սպանվել է շաբաթ օրը՝ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում:
Հետաքննությունը դիտարկում է հանցագործության մի քանի վարկած, ներառյալ` պատվերով սպանությունը:










