Պորոշենկոն հարկերից ազատել է պաշտպանական նշանակության ապրանքների ներկրումը
Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որով սահմանվում է, որ պաշտպանական նշանակության ապրանքների ներկրումը, այդ թվում` հակաահաբեկչական գործողությունների կարիքների համար, հարկման չի ենթարկվում:
Ինչպես Корреспондент-ն է փոխանցում` այս մասին տեղեկացրել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:
«Վերացվում են պաշտպանական նշանակության ապրանքների՝ առանց հարկերի ներմուծմանը խոչընդոտող սահմանափակումները, որոնք գործում էին նախորդ օրենքների համաձայն… և որոնք գործնականում բերում էին այնպիսի ապրանքների հարկմանը, որոնք արտադրվում էին ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հնդկաստանում, եվրոպական երկրներում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, փաստաթուղթն արգելում է ռազմական արտադրանքի ներմուծումը այն երկրից, որը պաշտոնապես ճանաչվել է զավթիչ-պետություն Ուկրաինայի նկատմամբ:










