Խաղաղ օվկիանոսում հրաբխի ժայթքումների հետևանքով առաջացած կղզին շարունակում է մեծանալ (լուսանկարներ)
Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հրաբխային ժայթքման հետևանքով Տոկիոյից 900 կմ հեռավորության վրա առաջացած Նիսինոսիմա կղզու չափսերը շարունակում են մեծանալ:
Ինչպես գրում է Daily Mail-ը` 2013-ի նոյեմբերի 20-ին առաջացած Նիսինոսիմա հրաբխային կղզու նոր լուսանկարները ցույց են տալիս, որ հողակտորը շարունակում է մեծանալ, որը հազվադեպ հրաբխային երևույթի արդյունք է:
Կղզին, որը գտնվում է «Հրե օղակում» սկզբնական շրջանում իրենից կղզյակ էր ներկայացնում, որն այժմ վերածվել է առանձին ցամաքի: Ճապոնական առափնյա ծառայությունների լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են 15 ամսում երկու առանձին կղզի վերաճել մեկ ամբողջական ցամաքային հատվածի:
Ծառայության տվյալներով` կղզին այժմ 52 անգամ ավելի մեծ է, քան Tokyo Dome մարզադաշտը և այն կշարունակի աճել:















