Տեխաս նահանգում սառցե անձրևների պատճառով մոտ 1000 ավիաթռիչք է հետաձգվել

14:28 • 01.03.15

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքի միջազգային օդանավակայանում շաբաթ սառցե անձրևների պատճառով մոտ 1000 ավիաչվերթ է հետաձգվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի քան 600 չվերթ էլ հետաձգվել էր ուրբաթ օրը: Այդ պատճառով մոտ 5000 մարդ ստիպված է եղել գիշերն անցկացնել օդանավակայանում:

Տեխաս նահանգում ճանապարհների խիստ սառցակալման պատճառով բազմաթիվ վթարներ են եղել: Մելիսա քաղաքում մայրուղու վրա միմյանց է բախվել մոտ 40 ավտոմեքենա: Բարեբախտաբար, զոհեր չկան:

Իշխանությունները խնդրում են բնակիչներին զգուշություն ցուցաբերել և հնարավորության դեպքում խուսափել երթևեկել անձնական մեքենայով: