Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները հայտարարել են ծանր տեխնիկան դուրս բերելու մասին

10:26 • 02.03.15

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները հայտարարել են ծանր տեխնիկան ուկրաինական զորքերի հետ շփման գծից ամբողջովին դուրս բերելու մասին, տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:

 

«Դոնեցկի բանակը ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ ավարտել է տեխնիկայի դուրսբերումը»,- հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը:

 

«Դուրսբերումը տեղի է ունեցել, ավարտին են հասցվում տեխնիկական պահերը՝ կապված տեխնիկան ու խմբավորումները տեղակայելու հետ»,- հայտարարել է ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության վարչապետ Գենադի Ցիպկալովը:

 

Նախօրեին Լուգանսկը հայտարարել էր, որ մտադիր է ծանր տեխնիկայի դուրսբերումն ավարտել կիրակի: Դոնեցկը մարտի մեկին հայտարարել էր տեխնիկայի դուրսբերման գործողությունն ավարտին հասցնելու մասին: