Հունաստանը դիմել է Ռուսաստանին հունական ելակի, նարնջի ու դեղձի ներկրման էմբարգոն չեղարկելու հարցով

08:53 • 02.03.15

Հունաստանի իշխանությունները դիմել են իրենց ռուս գործընկերներին` խնդրելով մասնակիորեն չեղարկել սննդամթերքին վերաբերող էմբարգոն ու վերացնել հունական ելակի, նարնջի, կիվիի ու դեղձի ներկրման սահմանափակումները:

 

Ինչպես նշում է tass.ru-ն, Հունաստանին առավել շատ հուզում է դեղձի ներկրման հարցը, քանի որ այդ ոլորտը երկրում ստեղծվել է հատուկ ռուսական շուկայի համար:

 

Ներկայում հունական կողմի խնդրանքն ուղղվել է միայն բանավոր ձևով, սակայն գրավոր դիմումն արդեն մի քանի օրից կուղարկվի դիվանագիտական խողովակներով:

 

Հայտնի է, որ Մոսկվան մի շարք սահմանափակումներ է մտցրել որոշ եվրոպական երկրների, այդ թվում նաև Հունաստանի դեմ՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով: