Արքայազն Ուիլյամը ժամանել է Չինաստան
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը ժամանել է Չինաստան` դառնալով վերջին 30 տարում այս երկիր այցելած բրիտանական թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ենթադրվում է, որ նա կհանդիպի երկրի ղեկավար Սի Ցզինպինի և Կոմունիստական կուսակցության մյուս առաջնորդների հետ:
Հայտնի է, որ արքայազն Ուիլյամը Չինաստանում կմնա մինչ մարտի 4-ը` այցելելով Շանհայ, Յունան նահանգ, ինչպես նաև Արրգելված քաղաք, որտեղ ապրել են կայսրերը:
Աղբյուրը հավելում է, որ արքայազնի կինը` դքսուհի Քեթրինը, չի ուղեկցում ամուսնուն, քանի որ գտնվում է հղիության վերջին ամսում:










