ԱՄՆ-ում 31-ամյա ուսուցչուհին կախվել է դասարանում
ԱՄՆ-ում 31-ամյա ուսուցչուհին կախվել է դասարանում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Los Angeles Times-ին: Նրա մարմինը հայտնաբերել են աշակերտները, ովքեր առավոտյան եկել են դասի:
Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից 50 կմ հարավ-արևելք գտնվող Պլացենտիա քաղաքում:
Ինքնասպան եղած ուսուցչի անունը Ջիլիան Ջեյկոբսոն է: Մարմինը հայտնաբերել են երկու աշակերտները, ովքեր չեն կարողացել բացել դասարանի դուռը և օգնության են կանչել մեկ այլ ուսուցչի: Մտնելով դասարան՝ նրանք տեսել են կախված ուսուցչին:
Ջեյկոբսոնը սիրված ուսուցչուհի էր։ Նրան ճանաչողները կնոջն ուրախ ու լավատես մարդ էին համարում։










