Ռուսաստանում դեռահասը կոնֆետներ է վաճառում, որպեսզի 14 մլն ռուբլի հավաքի իր վիրահատության համար

14:02 • 03.03.15

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում բնակվող Սաշա Բելոզյորովային անհրաժեշտ է 14 մլն ռուբլի՝ ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատության համար, նրան արդեն հաջողվել է հավաքել 5 միլիոնը, գրում է ТАСС գործակալությունը։

 

Ինչպես հայտնել են 13-ամյա աղջկա բարեկամները, նա կոնֆետներից փնջեր է պատրաստում և վաճառում դրանք, որպեսզի հավաքի վիրահատության համար անհրաժեշտ գումարը։

 

Աղջկա մայրը հայտնել է, որ բուժման համար պետք է մեկնել Իսրայել, ինչի համար 14 մլն ռուբլի է հարկավոր։

 

Նշվում է, որ կոնֆետների փնջերի համար որոշակի գին չկա, գնորդներն իրենք են որոշում՝ որքան վճարել։