Միավորման եկեղեցու 3.800 զույգ ամուսնացել է զանգվածային արարողության ժամանակ (լուսանկարներ)
Հազարավոր զույգեր երեքշաբթի օրը մասնակցել են Միավորման եկեղեցու հարավկորեական ներկայացուցչությունում զանգվածային պսակադրման արարողության, որը նման երրորդ իրադարձությունն է նրանց «մեսիայի» և եկեղեցու հիմնադիր Սան Մյուն Մունի մահվանից հետո, հաղորդում է AFP-ն։
Միանման հագնված մոտ 3.800 զույգ՝ մեծավմասամբ երիտասարդներ, մասնակցել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի արևելքում գտնվող Կապհոնում կազմակերպված արարողությանը:
Զանգվածային հարսանիքները, որոնք հաճախ անցկացվում են հսկայական մարզադաշտերում, 1954 թվականին Մունի հիմնադրած եկեղեցու առանձնահատկություններից են:
Մունը մահացել է 2012 թվականի սեպտեմբերին, 92 տարեկանում:
Եկեղեցու զանգվածային հարսանիքները սկսվել են 1960-ականների սկզբներին: Սկզբից դրանք կազմակերպվում էին մի քանի տասնյակ զույգերի մասնակցությամբ, սակայն տարիների ընթացքում զույգերի թիվը կտրուկ աճել է։
1997 թվականին 30 000 զույգ ամուսնացել է Վաշինգտոնում, երկու տարի անց մոտ 21 000 զույգ՝ Սեուլի Օլիմպիական մարզադաշտում:












