Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում վրաերթի են ենթարկել 9-ամյա տղայի
17:21 • 03.03.15
«Դոդջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 2-ին, ժամը 14.00-ին Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:
Placeholder










