Դուբայում ներկայացվել են ավելի քան 270 մլն դոլար արժողությամբ զբոսանավեր (լուսանկարներ)
Դուբայում ընթացող միջազգային ցուցադրությանը ներկայացվել են ավելի քան 270 մլն դոլար արժողությամբ զբոսանավեր, գրում է РИА Новости-ն։
Dubai International Boat Show (DIBS) շոուն թվով 23-րդն է, այստեղ ներկայացված են տարբեր դասակարգերի զբոսանավեր ամբողջ աշխարհից, ինչպես նաև ջրային տրանսպորտի այլ տեսակներ։ Նախորդ տարի ցուցադրությանն այցելել է 26.000 մարդ 120 երկրից։
Այս տարի ներկայացված է մոտ 430 զբոսանավ աշխարհի 54 երկրների 800 ընկերություններից։
Ցուցադրության մասնակիցները նշում են 2008թ. ճգնաժամից հետո տարբեր տեսակի զբոսանավերի պահանջարկի մեծացում։
Ցուցադրությունը կտևի մինչև մարտի 7-ը։

![]()
![]()



















