Հս․Կորեան վերաբացել է սահմանները՝ Էբոլայի պատճառով դրանք փակելուց 5 ամիս անց

14:47 • 03.03.15

Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարել է Էբոլա մահացու վիրուսի համաճարակից խուսափելու նպատակով 5 ամիս առաջ փակած սահմանները ձեռնարկատերերի և զբոսաշրջիկների համար վերաբացելու մասին, գրում է Reuters-ը։

 

Young Pioneer Tours զբոսաշրջային կազմակերպության մենեջեր Թրոյ Քոլինգզն ասել է, որ սահմանների բացումը պաշտոնապես հաստատվել է։

 

Շուրջ 9 000 մարդու կյանք խլած վիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել Հս․ Կորեայում։

 

Հս․ Կորեան աշխարհի ամենամեկուսացված երկրներից է, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է գտնվում Արևմտյան Աֆրիկայից։