Եգիպտոսցի միլիարդատերը կգնի Euronews հեռուստաալիքի 53 տոկոսը
Եգիպտոսցի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը կդառնա Euronews SA ընկերության բաժնետոմսերի 53 տոկոսի սեփականատեր: Euronews SA-ին է պատկանում համանուն հեռուստաալիքը, գրում է lenta.ru-ն:
Գործարքի արժեքը կկազմի 35 միլիոն եվրո: Այդ գումարները կուղղվեն թվային միջավայրում հեռուստաալիքի զարգացմանը և Africannews նոր նախագծին: Գործարքը ստացել է տնօրենների խորհրդի հավանությունը, այժմ այն պետք է հաստատեն Եվրամիության իշխանությունները:
Դրական որոշման դեպքում Euronews SA-ն կպատկանի երկու ընկերության՝ Hold Co անվանումով Սավարիսի հոլդինգին և Public Service for Europe ընկերությանը, որի հիմնադիր են հանդիսանում ազգային եվրոպական հեռարձակողները:
Գործարքի արդյունքում մոտ երկու անգամ կկրճատվի հեռարձակողների մասնաբաժինը, բայց նրանք կպահպանեն բովանդակության վերահսկողությունը: Խմբագրական անկախությունը պահպանելու համար Euronews-ն ընկերության ղեկավարությունն առաջարկում է բաժանել խմբագրական և ֆինանսական հատվածների: Ալիքի բովանդակության համար պատասխանատու կլինի խմբագրական խորհուրդը, որտեղ տեղերի մեծ մասը կտրվի հեռարձակողներին, իսկ նոր ներդրողի ներկայացուցիչները կստանան ավելի շատ ձայներ հեռուստաալիքի դիտորդական խորհրդում:










