ԵԺԿ-ն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը քիչ առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Անասելի ուրախ և հպարտ եմ: Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»,-գրել է ԿԳ նախարարը:










