Վրաստանում նշում են Մայրերի օրը
Վրաստանում այսօր՝ մարտի 3-ին, նշում են Մայրերի օրը, հայտնում է Новости-Грузия-ն։
Տոնի պատմությունը կապված է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անվան հետ, ով 1991-ին այն հաստատման է դրել խորհրդարանում։
Նոր տոնը պետք է փոխարիներ մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվան, որը նրա կառավարման տարիներին չեղարկվել էր։
Էդուարդ Շևարդնաձեի նախագահության տարիներին Մարտի 8-ը վերադարձնում է տոնի իր կարգավիճակը։ Այսպիսով՝ Վրաստանում այժմ նշվում է և՛ Մարտի 3-ը, և՛ Մարտի 8-ը։










