Կալանավորի հանձնուքում հայտնաբերվել է 10 փքաբլիթ՝ դեղահաբի փոշիացրած կտորներով
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 2-ին, ժամը 16:50-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով՝ կալանավոր Ա. Տ.-ի անվամբ քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են 10 փքաբլիթ:
Զննությամբ պարզվել է, որ սերուցքի մեջ առկա են դեղահաբի փոշիացրած կտորներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։










