Ֆրանսիացի քաղաքական գործիչը հրաժարվել է հանդիպել Մադոննայի հետ և զրուցել մարդու իրավունքների մասին
Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հրաժարվել է հանդիպել երգչուհի Մադոննայի հետ, ով հրավիրել է քաղաքական գործչին քննարկել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը՝ Փարիզում Charlie Hebdo թերթի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունից հետո, գրում է РИА Новости-ն։
Հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով մահացել է 12 մարդ, Լը Պենը խստորեն քննադատել էր միջադեպը։
«Այն ամենը, ինչ ես ցանկանում եմ՝ խաղաղությունն է ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով էլ իմ առաջին միտքը, երբ ես մտածեցի Մարին Լը Պենի մասին, եղել է նրա հետ հանդիպելն ու զրուցելը։ Ես կցանկանայի անմիջապես նրանից լսել, թե ինչ է մտածում մարդու իրավունքների մասին ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում։ Դա ինձ համար շատ կարևոր է»,- ասել է Մադոննան։
Սակայն Լը Պենը մերժել է երգչուհու հետ հանդիպման առաջարկը։










