Դիեգո Մարադոնան ականջօղերով և շրթներկով է հայտնվել հեռուստաեթերում (տեսանյութ)

15:32 • 03.03.15

Ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան վենեսուելական Telesur հեռուստաալիքի հաղորդումներից մեկի եթերում է հայտնվել ականջօղերով և շրթներկով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Daily Mirror-ին:

 

Ինչպես նշում է թերթը, մարզիկը «զգալիորեն շեղվել է մաչոյի իր կերպարից»: Մարադոնան հայտնվել է Telesur-ի ստուդիայում տարօրինակ տեսքով: Ոչ նա, ոչ հաղորդավարը չեն մեկնաբանել ֆուտբոլիստի արտաքինում տեղի ունեցած փոփոխությունները:

 

2015 թվականի փետրվարին համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել էին, որ 54-ամյա Մարադոնան ենթադրաբար պլաստիկ վիրահատության է դիմել՝ դեմքի երիտասարդացման նպատակով: Մամուլի ներկայացուցիչների կարծիքով՝ ֆուտբոլիստին այդ քայլին է դրդել նրա ընկերուհու՝ 24-ամյա Ռոսիո Օլիվայի հետ տարիքային տարբերությունը: