Մերկելը «նորմանդական քառյակին» հրավիրել է Բեռլին՝ բանակցությունների
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդական քառյակի» առաջնորդներին մարտին հրավիրել է Բեռլին՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով բանակցություններ անցկացնելու համար, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդներ Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի, Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կայացել է երեքշաբթի գիշերը: Երկրների առաջնորդները նշել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացը:
Կոնտակտային խմբի հերթական հանդիպումն ավարտվել է Մինսկի համաձայնությունների իրականացման միջոցների համալիրի ընդունմամբ, որը ենթադրում է մասնավորապես Դոնբասում փետրվարի 15-ից հրադադարի հաստատում, ծանր զինատեխնիկայի հետքաշում և անվտանգության գոտու ստեղծում:
ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինայի հակամարտության զոհ է դարձել 6 հազարից ավելի խաղաղ բնակիչ:










