Մոսկվայում հայ վաճառող է սպանվել

16:00 • 03.03.15

Մոսկվայի Տվերի փողոցում գտնվող հագուստի խանութի 22-ամյա վաճառողը սպանվել է օրը ցերեկով՝ հոգեկան հիվանդ ծանոթի կողմից:

 

Ինչպես տեղեկացնում է МК-ն, սպանվածը Մաքսիմ Միրզոյանցն է, ով բազմիցս բողոքել է, որ նրան սպառնում է սպանել վաղեմի ծանոթ, հոգեկան հիվանդ ազգականը:

 

Նա Մաքսիմի մոտ եկել է նաև 2-3 ամիս առաջ և խանութի աշխատակիցների ներկայությամբ հանել դանակը: Տղան նաև զանգել ու սպառնացել է նրան:

 

Հարազատներն այդ ժամանակ նրան տեղավորել են հոգեբուժարանում, իսկ Մաքսիմն ամեն դեպքում գազային բալոն է գնել:

 

Երեկ նա մտել է խանութ և կրկին սպառնացել Մաքսիմին: Նա փախել է փողոց, և վիճաբանություն է սկսվել: Մաքսիմը փորձել է օգտագործել գազային բալոնը, սակայն չի հասցրել. ծանոթը վիրավորել է նրան:

 

Միրզոյանցը փորձել է փրկվել և մտել է հարևանությամբ գտնվող գեղեցկության սրահ. նա ներս է վազել, սակայն՝ մահացած ընկել: