Պորոշենկոն հետմահու Ազատության շքանշան է շնորհել Նեմցովին

15:14 • 03.03.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ հետմահու Ազատության շքանշան է շնորհել Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Facebook-ի իր էջում Պորոշենկոն գրել է, որ ուկրաինացիների համար Նեմցովը միշտ կմնա ռուս հայրենասեր և Ուկրաինայի բարեկամ:

 

Մոսկվայում այսօր տեղի է ունենում փետրվարի 27-ին սպանված Նեմցովի հուղարկավորության արարողությունը:

 

Սգո արարողությանը ներկա գտնված Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորը կոչ է արել անցկացնել սպանության հանգամանքների ամենաթափանցիկ հետաքննությունը:

 

Հուղարկավորությանը ներկա է գտնվել նաև ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆթը:

 

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Սախարովի կենտրոնի շենքի մոտ, որտեղ դրվել է դագաղը, երկար հերթ է գոյացել, մարդկանց հատվածաբար ներս են թողնում դահլիճ՝ վերջին հրաժեշտը տալու գործչին։