ԱԺ նիստը սկսվեց գարնանային տրամադրությամբ. ձնծաղիկներ բաժանեցին կին պատգամավորներին
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստը սկսվեց գարնանային տրամադրությամբ: «Հանրապետական» խմբակցությունից Մարգարիտ Եսայանը կին պատգամավորներին ձնծաղիկներ բաժանեց:
Նիստին այսօր մասնակցում են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Հիշեցնենք, որ նախորդ հերթական քառօրյան ԲՀԿ-ն բոյկոտել էր:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստերի դահլիճ մտավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի ուղեկցությամբ, մի քանի վայրկյան մուտքի մոտ նրա հետ զրուցելուց հետո շարունակեց խոսակցությունը ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած Կարո Կարապետյանի հետ:
Նիստին քվորում ապահովվելուց հետո, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու իր դիմումը:










