Մոսկվան ընդունել է Մերկելի հրավերը. Պեսկով

16:23 • 03.03.15

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ռուս դիվանագետները պատրաստ են մասնակցել «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա) հանդիպմանը, որը կազմակերպվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նախաձեռնությամբ, գրում է newsru.com-ը։

 

«Երեկ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հարցը»,- նշել է Պեսկովը։

 

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել։