Սնոուդենը պատրաստ է մեկնել ԱՄՆ, եթե դատն այնտեղ արդար լինի. փաստաբան
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաբանը՝ Անատոլի Կուչերենան, հայտնել է, որ նա պատրաստ է վերադառնալ ԱՄՆ, եթե դատարանն այնտեղ արդար լինի, փոխանցում է РИА Новости-ն։
«Էդվարդ Սնոուդենը պատրաստ է մեկնել այնտեղ»,- ասել է Կուչերենան՝ մեջբերելով Սնոուդենի խոսքերն այն մասին, որ ինքն օրենքի երաշխիքներ է պահանջում։
Սնոուդենն ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեությունը բացահայտող նյութեր էր տրամադրել ԶԼՄ-ներին, ինչի պատճառով լքել է ԱՄՆ-ն և այժմ գտնվում է ՌԴ-ում։










