Վենեսուելան ԱՄՆ-ից պահանջել է 2 շաբաթվա ընթացքում կրճատել Կարակասում իր դիվանագետների թիվը

10:23 • 03.03.15

Վենեսուելայի կառավարությունն ԱՄՆ դեսպանատնից պահանջել է երկու շաբաթվա ընթացքում կրճատել Կարակասում իր դիվանագետների թիվը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Երկրի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսն այդ մասին անձամբ է ասել բարձրաստիճան ամերիկացի դիվանագիտական աշխատակցի՝ երկու երկրների ներկայացուցիչների հազվադեպ հանդիպման շրջանակներում:

 

Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է ինքնուրույն որոշի, թե 100 դիվանագետներից ում պետք է հետ կանչի:

 

Ինչպես պնդում է Ռոդրիգեսը, Կարակասի նպատակն է երկրում ԱՄՆ դեսպանատանը թողնել 17 աշխատակցի՝ այնքան, որքան վենեսուելացի դիվանագետ է աշխատում Վաշինգտոնում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկյան իշխանություններն արգելել են Վենեսուելայից մի քանի պաշտոնատար անձանց մուտքը երկիր, որոնց ԱՄՆ-ն մեղադրում է մարդու իրավունքները խախտելու և կոռուպցիայի համար: