Մարին Լը Պենն ընդունել է Մադոննայի հետ հանդիպելու առաջարկը

10:57 • 04.03.15

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության ղեկավար Մարին Լը Պենն ընդունել է աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի` միմյանց հանդիպելու և մի գավաթ սուրճի շուրջ զրուցելու առաջարկը:

 

Ինչպես նշում է alarabiya.net-ը, Agence France-Presse-ի հետ զրույցում քաղաքական գործիչն ասել է, որ «Մադոննայի առաջարկն ընդունել է մեծ հաճույքով»:

 

Հիշեցնենք, որ դեռ երեկ հաղորդվում էր, որ Մարին Լը Պենը հրաժարվել է հանդիպել երգչուհի Մադոննայի հետ։

 

Ամերիկացի երգչուհին ֆրանսիական Canal+ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ «շատ կուզենար Լը Պենի հետ հանդիպել, հանգիստ նստել ու հասկանալ, թե որտեղից է գալիս այդ կինը»:

 

«Միգուցե ես սխալ եմ ընկալել Լը Պենի գաղափարները: Ես չեմ ցանկանում պատերազմ սկսել: Ես ցականում եմ աշխարհը խաղաղ տեսնել»,-ասել է 57-ամյա Մադոննան, ով ավելի վաղ մի քանի անգամ Լը Պենին համեմատել է ֆաշիստների հետ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2012թ. տեղի ունեցած փարիզյան համերգի ժամանակ Մադոննան բեմի վրա ցուցադրել է քաղաքական գործչի դեմքն ու նրա ճակատին պատկերել սվաստիկայի նշան: Այս միջադեպից հետո Լը Պենը սպառնացել էր դատական հայց ներկայացնել երգչուհու դեմ: