Պետերբուրգում սկանդալ է առաջացրել ծեծի ենթարկված հիվանդի և բժիշկների մասնակցությամբ տեսանյութը (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգում աղմուկ է հանել տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են շտապօգնության բժիշկները ծեծի ենթարկված հիվանդին քարշ տալիս գետնով, գրում է ntv.ru-ն։
Բարձրահարկ շենքի անվտանգության տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես են դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները քարշ տալիս ծեծի ենթարկված երիտասարդին՝ չնայած նրան, որ շտապօգնության մեքենայի մեջ պատգարակ և սայլակ է եղել։
Բուժաշխատողները շենքից քարշ տալով դուրս են բերել տուժածին և նետել թաց ասֆալտին։
Այնուհետ նրան առանց շտապելու տեղավորել են մեքենայի մեջ և հեռացել։
Տեսանյութը դիտելուց հետո հարևանները և բարեկամներն ահազանգել են ոստիկանություն։
Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում աղմուկ բարձրացրած տեսանյութի շուրջ։










