ԱՄՆ-ն Լատվիա է ուղարկել տասնյակ Abrams տանկեր և Bradley զրահապատ մարտական մեքենաներ
Երկուշաբթի ԱՄՆ-ից Լատվիա կհասնեն տասնյակ Abrams տանկեր և Bradley զրահապատ մարտական մեքենաներ, հայտնում է Delfi կայքը։
Ամերիկյան ռազմական ծանր տեխնիկան նավահանգստում կդիմավորեն Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը, Լատվիայում ԱՄՆ-ի դեսպան Շարոն Հադսոն-Դին և ԱՄՆ-ի զինուժի գեներալ-մայոր Ջոն Օ՛Քոնորը։
Ընդհանուր առմամբ, Լատվիային կտրամադրվի 120 միավոր ռազմական տեխնիկա։
Պենտագոնը հայտարարել է, որ տանկերը և զրահապատ մեքենաներն անհրաժեշտ են Լատվիայի և Բալթյան երկրների անվտանգության համար։
Բացի այդ՝ ռազմական տեխնիկան մասնակցելու է Բալթյան տարածաշրջանում զորավարժությունների։










