Ավտոմեքենաների գողություններ՝ Կապանում
Մարտի 3-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել 1950 թ. ծնված Յուրիկ Պ.-ն և հայտնել, որ իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Թումանյան փողոցից առևանգել են:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բակից փախցրել են Յուրիկ Պ.-ի ավտոմեքենան և նույն փողոցում բախվել մեկ այլ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի և դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան առևանգել է 1997 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը ժամը 15.00-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Առևանգված ավտոմեքենան հայտնաբերվել է Բաղաբերդ թաղամասի թիվ 19 շենքի բակում և բերվել բաժնի հատուկ պահպանման վայր: Նախապատրաստվում են նյութեր:
Նույնը օրը Կապանի բաժնում 1950 թ. ծնված Աշոտ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բակից փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առևանգել է 1997 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Առևանգված ավտոմեքենան հայտնաբերվել է Հ.Ավետիսյան փողոցի վերջնամասում և բերվել բաժնի հատուկ պահպանման վայր: Նախապատրաստվում են նյութեր:










