Դանիայի դպրոցներում առաջարկել են պոռնո ցուցադրել՝ կրթական նպատակով
Դանիայում առաջարկել են պոռնո ցուցադրել դպրոցի բարձր դասարաններում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Nationalt-ին: Գաղափարը պատկանում է Օլբորգի համալսարանի սեքսոլոգիայի դասախոս պրոֆեսոր Քրիստիան Գրաուգաարդին:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի դեռահասները հասկանան տարբերությունը մեծահասակների համար ֆիլմերի և նրա միջև, թե ինչ է իրենց սպասվում իրական կյանքում:
«Ես դեմ եմ, որ երեխաների սեռական կրթությունը ձանձրալի լինի: Անհրաժեշտ է, որ նրանք այդ ֆիլմերին քննադատաբար վերաբերեն»,- հայտարարել է Գրաուգաարդը:
The Local-ի տեղեկություններով՝ Սկանդինավիայում մինչև 18 տարեկան երիտասարդ տղաների 99 տոկոսը և աղջիկների 86 տոկոսը դիտել է մեծահասակների համար ֆիլմեր:
1967 թվականին Դանիայում արգելել են պոռնոգրաֆիան: Սակայն երկու տարի անց երկիրը դարձել է առաջին պետությունը, որն օրինականացրել է այն: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ կանանց մեկ երրորդը և տղամարդկանց երեք չորրորդը դիտում են պոռնոֆիլմեր:










