ԵՏՄ-ին միանալը Ռուսաստանի շրջանների հետ համագործակցելու հեռանկարներ կբացի. Ղրղզստանի նախագահ

09:25 • 04.03.15

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը խթան կհանդիսանա Ռուսաստանի և նրա շրջանների հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս իր գլխավոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Մեր հանրապետության միանալը ԵՏՄ-ին լայն հեռանկարներ կբացի երկկողմ կապերի ընդլայնման և խորացման համար»,- ասել է Աթամբաևը Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի հետ հանդիպման ընթացքում։

 

Իր հերթին Մինիխանովն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ստեղծման անհրաժեշտությունը։

 

Հիշեցնենք, որ Ղրղզստանի իշխանությունները հույս են հայտնում, որ մինչ ս/թ մայիսի 9-ն այդ երկիրը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:

 

ԵՏՄ-ին անդամակցում է նաև Հայաստանը։