ԵՀ-ն հրաժարվել է քննարկել Ուկրաինայի և Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի մասին հարցը մայիսյան վեհաժողովում
Եվրոպական հանձնաժողովը պատրաստ չէ Ռիգայում մայիսին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին քննարկել Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին հարցը: Այդ մասին հայտարարել է եվրոպական հարևանության քաղաքականության հարցով Եվրահանձնաժողովի անդամ Յոհանես Հանը, գրում է interfax.ru-ն:
«Այժմ ընթանում է Վրաստանում ԵՄ-ի պայմանների իրականացման ուսումնասիրության երկրորդ փուլը: Պետք է տեսնել, թե ինչպիսին կլինի արդյունքը»,- ասել է Հանը չորեքշաբթի օրը Բրյուսելում տված մամուլի ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով եվրոպական հարևանության քաղաքականության թարմացման հարցով առաջարկները:
Պատասխանելով հարցերին՝ նա բացատրել է, որ հետագայում կպահանջվի Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի հարցով Եվրոպական խորհրդի համապատասխան որոշումը:
Նրա խոսքով՝ «նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի մասին»:










