«Իսլամական պետությունը» նավթահանքեր է գրավել Լիբիայում
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Լիբիայում վերահսկողության տակ են վերցրել Մաբրուք և Էլ Բահի նավթահանքերը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետությունը» հարձակումներ է իրականացրել այդ նավթահանքերի վրա և վնասել է խողովակաշարը, որը դեպի Էս-Սիդր նավահանգիստ է գնում: Հաղորդվել էր, որ այդ շրջաններում մարտերը շարունակվում են:
Լիբիայի նավթային օբյեկտների պահպանության ծառայության մամուլի քարտուղար Ալի Խասին նշել է, որ նավթահանքերն իսլամիստների վերահսկողության տակ են անցել այն բանից հետո, երբ դրանք պահպանող ծառայության աշխատակիցները ստիպված են եղել նահանջել մարտերում:










