Իտալիայում սպանված են գտել միլիարդատիրոջ, ով համարվում էր «վարչապետի գլխավոր հովանավորներից մեկը»

14:23 • 04.03.15

Իտալիայի հյուսիսում՝ Կարբոնարա Սկրիվիայի ծայրամասում, հայտնաբերվել է անդրազգային Mossi & Ghisolfi ընկերության փոխնախագահ Գվիդո Գիզոլֆիի դին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ 58-ամյա գործարարը սպանվել է շատ մոտ տարածությունից, գրում է Дни.ru-ն։

 

Ոստիկանությունը նշում է, որ խոսքն ինքնասպանության մասին է։ Դեպքի վայրում չի հայտնաբերվել գործարարի որևէ նամակ։

 

Գվիդո Գիզոլֆին եղել է Իտալիայի իշխող Դեմոկրատական կուսակցության անդամ և համարվում էր այն գործարարներից մեկը, ով առավել մոտ է երկրի ներկայիս վարչապետ Մատեո Ռենցիի հետ։

 

Ազդեցիկ Corriere della Sera թերթը նրան անվանում է վարչապետի գլխավոր հովանավորներից մեկը և գործարարության հարցերով նրա խորհրդականը։

 

Գիզոլֆին իտալացի «քիմիական թագավոր» Վիտորիո Գիզոլֆիի որդին է, ով 1953-ին հիմնել է Mossi & Ghisolfi ընկերությունը։