Կիմ Չեն Ընը, որպես պարգևատրում, թույլ է տվել զորամասի անձնակազմին լուսանկարվել իր հետ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկուշաբթի այցելել է Կորեայի ազգային բանակի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը, գրում է ТАСС-ը:
Այնտեղ տեղադրված հուշարձանի մոտ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հարգել է 14 ռազմական օդաչուների հիշատակը, ովքեր զոհվել են 2009 թվականին՝ «Կվանմյոնսոն - 2» կապի արբանյակի թռիչքի ապահովման գործողության ժամանակ:
«Կուսակցության հրամանը կատարելու համար մահվանը մարտահրավեր նետած հերոս օդաչուների» պատվին կանգնեցված հուշարձանը խորհրդանշական նշանակություն ունի, հայտարարել է Կիմ Չեն Ընը:
Որպես պարգևատրում՝ Կիմ Չեն Ընը լուսանկարվել է այդ զորամասի անձնակազմի հետ: Զորամասի գտնվելու վայրի մասին տվյալներ չեն հաղորդվում:










