Ավստրալիայի իշխանությունները մոտ 700 կոալա են ոչնչացրել

08:41 • 04.03.15

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կառավարության հանձնարարությամբ մոտ 700 կոալա է ոչնչացվել, գրում է Газета-ն։

 

Նման որոշումն իշխանությունները բացատրել են պոպուլյացիայի չափազանց շատ լինելով, ինչը կարող էր հանգեցնել կենդանիների սովամահ լինելուն։ Կոալաների քանակը հասնում էր 20 կենդանի մեկ հեկտար տարածքում։

 

Նահանգի շրջակա միջավայրի նախարար Լիզա Նևիլը հաստատել է կոալաների զանգվածային ոչնչացումը՝ բացատրելով, որ կենդանիները ենթարկվել են էվթանազիայի Քեյփ Թաուն քաղաքի մոտակայքում։

 

Նա վստահեցրել է, որ նման միջոցն անհրաժեշտ է եղել, քանի որ կոալաները կսատկեին սովից։ Նախարարը նշել է նաև այդ կենդանիներից 686-ի առողջական վատ վիճակը։