ՌԴ Կրասնոդարի երկրամասում «Եհովայի վկաներ» կազմակերպությունը ծայրահեղական է ճանաչվել

14:14 • 04.03.15

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Աբինսկ քաղաքի դատարանը ծայրահեղական է ճանաչել «Եհովայի վկաներ» կազմակերպությանը, գրում է Газета-ն։

 

«Ճանաչել ծայրահեղական և պետական միասնական ռեեստրից հեռացնել Աբինսկ քաղաքի «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության իրավաբանական անձանց։ Պետական սեփականության հանձնել կազմակերպության ունեցվածքը՝ 800 քմ հողատարածք, Էնգելսի փողոցում գտնվող 67 քմ բնակտարածք»,- ասվում է դատարանի որոշման մեջ։

 

Նշվում է, որ դատական գործի համար հիմք է հանդիսացել կազմակերպության «Մարդկությունն Աստծո որոնումներում» և «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում», ինչպես նաև «Աստվածաշունչ. Աստծո՞, թե՞ մարդու խոսքը» հրապարակումների տարածումը, որոնք ներառված են ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում։