Նեմցովի սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի հրամանատար ունեցող ուկրաինամետ գումարտակ. Известия

10:46 • 04.03.15

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը քննող քննչական խումբը կենտրոնացել է վարկածի վրա, համաձայն որի գործիչը սպանվել է ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերով:

 

Ինչպես տեղեկացնում է Известия-ն, չի բացառվում, որ սպանության կազմակերպիչը եղել են չեչեն զինյալները՝ այսպես կոչված՝ Ջոհար Դուդաևի գումարտակից, որն Ուկրաինայի արևելքում կռվում է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների դեմ:

 

Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝ Նեմցովի սպանության կազմակերպիչները կարող են լինել այդ ստորաբաժանման ներկայիս հրամանատարը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատրաստվող մահափորձի գործով դերակատար Ադամ Օսմաևն ու նրա կինը՝ Ամինա Օկուևան:

 

Համաձայն ուկրաինական հատուկ ծառայությունների պլանի՝ ռուս ընդդիմադրի սպանությունը վարկաբեկելու էր Ռուսաստանի կառավարությանն ու ապակայունացնելու էր իրավիճակը երկրում:
Նյութերում նշվում է, որ այդ գումարտակի շտաբի հրամանատարն է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար (1993-1995թթ) Իսա Սադըգովը, ում նկատմամբ հայրենիքում հետախուզում է հայտարարվել:

 

Ռուսական հատուկ ծառայություններն այժմ փորձում են պարզել, թե որքան մարդ է նախապատրաստել Նեմցովի սպանությունը:

 

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի գիշերը՝ Մոսկվայի կենտրոնում: