Ավստրալացի միլիարդատերը ներողություն է խնդրել վարչապետից՝ նրան ինքնասպանության առաջարկ անելու համար

11:27 • 04.03.15

Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը ներողություն է խնդրել երկրի վարչապետ Թոնի Էբոթից՝ ինքնասպանություն գործելու առաջարկի համար, գրում է Газета-ն։

 

«Վե՛րջ տվեք ձեր կյանքին ինքնասպանությամբ, Թո՛նի Էբոթ»,- ասել էր Փալմերը։

 

Նման հայտարարություն միլիարդատերն արել էր համալսարանների ֆինանսավորումը կրճատելու կառավարության որոշումից հետո։ Նրա հայտարարությունը քննադատություն է առաջացրել ԶԼՄ-ներում։

 

Ավելի ուշ Փալմերը փորձել է բացատրել իր քայլը Twitter-ում։ «Երբ ես ասացի դա, նկատի ունեի քաղաքական ինքնասպանությունը։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում կարող էր վիրավորել դա»,- գրել է Փալմերը։