Սիրիայի նախագահն ընդունել է թուրք գործիչ Դողու Փերինչեքին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը:
Նախագահն ընդգծել է, որ այդ այցը վկայությունն է այն բանի, որ պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են ժողովուրդների միջոցով:
Ասադի խոսքով՝ որոշ կառավարություններ, սակայն, վարում են ավերման և մեկուսացման քաղաքականություն, ինչը չի բխում ազգերի իրական շահերից: Հենց նման քաղաքականություն է վարում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ աջակցելով ծայրահեղական ուժերին:
Ասադը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը ոչ միայն ահաբեկիչների դեմ պայքարի միջոցով է, այլ նաև այն ազգերին ու կառավարություններին ճնշելով, որոնք աջակցում են այդ ահաբեկիչներին:
Թուրքական պատվիրակության անդամները նշել են, որ Սիրիայի բանակն իր ինքնուրույնության շնորհիվ ողջ աշխարհին ահաբեկչությանը դիմակայելու և կայունության օրինակ է ցույց տվել և նշել է, որ ահաբեկչությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:
Փերինչեքի գլխավորած պատվիրակության անդամները նշել են, որ Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը դեռ հավատում է սիրիացի ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններին ու չի սատարում Էրդողանի քաղաքականությանը:
Ավելի ուշ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ևս Փերինչեքը խոսել է ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:










